• ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը Թրամփի դեմ վճիռ կայացրեց

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը հինգշաբթի օրը որոշեց վերսկսել ԴԱՔԱ-ի օրենքի գործադրումը, որը դադարեցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, համաձայն դատարանի կայացրած վճռի, Դոնալդ Թրամփը պարտավորվում է շարունակել գործադրել հարյուր հազարավոր միգրանտների պաշտպանության համար նախկին կառավարության վավերացրած ծրագիրը:

«Երազողների» կամ ԴԱՔԱ ծրագիրը 2012 թվականին ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ օրենքի ուժ ստացավ: Այս օրենքն անօրինական միգրանտների զավակներին, որոնք մանուկ ժամանակ ԱՄՆ են փոխադրվել ու այդտեղ են հասակ նետել թույլատրում է մինչև քաղաքացիության պայմանների լրացնելը մնալ այդ երկրում:

Թրամփը 2017 թվականի սեպտեմբերին դադարեցրեց այդ ծրագրի գործադրումը, բայց մի քանի դատավորներ 2018 թվականի հունվարին առկախեցին նրա որոշումը:

Nov 09, 2018 11:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ