• ԱՄՆ-ն իր պատժամիջոցային նպատակների իրագործման հարցում ձախողել է

Իրանցի նախկին դիվանագետն ասել է. «ԱՄՆ-ն ձախողել է նոր պատժամիջոցների գործադրմամբ հետապնդած իր նպատակներում, որոնք են Իրանում տնտեսության լիարժեք փլուզումն ու իշխանափոխությունը»:

Հոսեյն Մուսավիանը Լոնդոնում ռուսական «Առ Թի» հեռուստակայանին տված հարցազրույցում նշելով, որ վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ձախողել է պատժամիջոցների միջոցով Իրանի դեմ իր քաղաքականությունները գործադրելու հարցում, հավելել է. «Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ գործադրելով, ԱՄՆ-ն ոտնահարեց ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը և համաշխարհային մյուս ուժերը ՀԳՀԾ-ն պաշտպանելու հարցում միավորվել են»:

«Այսօր հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանն ապացուցեն, թե ԱՄՆ-ի տիրակալությունից անկախ են և չեն հանձնվում ԱՄՆ-ի վերտարածքային պատժամիջոցների դիմաց»,-ընդգծել է Մուսավիանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հանդեպ Իրանի ժողովրդի անվստահությանը նա ասել է. «Քանի դեռ ԱՄՆ-ն սպառնալիքի ու բռնի ուժի լեզվով է խոսում Իրանի հետ, Իրանում իշխանափոխության է ձգտում և չի հարգում ՀԳՀԾ-ի նման միջազգային պայմանագրերը, հնարավոր չի լինելու վստահել նման մեկ պետության»:

Պիտակ

Nov 09, 2018 12:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ