• ՄԱԿ.«Ահաբեկիչները սիրիացի փախստականներին  օգտագործում են որպես կենդանի վահան»

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ալ-Ռուքբան ճամբարի բնակիչները դարձել են ահաբեկիչների կենդանի վահանը: Այս կազմակերպությունը պահանջել է ճամբարի բնակիչները վերադառնան իրենց տները:

Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի  (ՄԱՓԳՀ/UNHCR) ղեկավար Ամին Աուադն ընդգծել է.«Ալ-Ռուքբան ճամբարը չի կարող մշտապես ակտիվ լինել և պետք է մի ելք գտնել, որպեսզի այդ ճամբարի բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնակարաններ»:

ՄԱԿ-ի պաշտոնյան տեղեկացրել է այդ ճամբարում թաքնված ահաբեկիչների ու ոճրագործների մասին: Վերջիններս ճամբարի բնակիչներին օգտագործում են  որպես կենդանի վահան: 

Հորդանանը երեկ հայտարարել է, որ Ալ-Ռուքբան ճամբարի տարհանման համար բանակցություններ է վարել Վաշինգտոնի և Մոսկվայի հետ: Ճամբարում գտնվում է  50 հազար սիրիացի փախստական:

Ալ-Ռուքբան ճամբարը գտնվում է Հորդանանի սահմանի մոտ, անապատային մի շրջանում: 

 

Պիտակ

Nov 09, 2018 17:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ