• Բացահայտվել է Թուրքիայում Խաշողջիի դիակը ոչնչացրած անձանց ինքնությունը

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը, հղում կատարելով Թուրքիայում տեղյակ աղբյուրների, ուրբաթ օրը բացահայտեց սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի դիակը թթվի միջոցով հալեցրած երեք անձանց ինքնությունը:

«Ֆարս» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով այդ հեռուստակայանին հաղորդել է, որ Մահեր Ալ-Մաթրաբը, Սալահ Ալ-Թաբիղին և Զոար Ալ-Հարբին Ստտամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ մեղադրվող անձնավորություններից են, որոնց ինքնությունը բացահայտվել է:

Երեկ Թուրքիայի գլխավոր  դատախազության գրասենյակում տեղյակ մի աղբյուր հայտարարեց, որ Ստամբուլում Արաբիայի գլխավոր հյուպատոսի տանը թթվի և քիմիական որոշ նյութերի հետքեր են հայտնաբերվել և նախնական հետաքննության արդյունքների համաձայն, Ջամալ Խաշողջիի դիակը թթվի օգնությամբ ամբողջությամբ ոչնչացվել է:

Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան դիմելուց հետո անհետացավ:

Վերջին հաղորդումները վկայում են այն մասին, որ Խաշողջին սպանվել է Արաբիայի տեղեկատվական կազմակերպության գործակալների միջոցով այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հրահանգով:

 

Nov 09, 2018 17:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ