• Քողազերծվել է սաուդցիների միլիարդ դոլարի դավադրությունը Իրանի դեմ

New York Times օրաթերթը գրել է, որ սաուդցի գահաժառանգին մոտ կանգնած անվտանգության պաշտոնատարներ միլիարդ դոլար արժող միջոցառում էին ծրագրում Իրանում դավադրություն կատարելու և այդ երկրի պաշտոնատարներին ահաբեկելու համար:

Վկայակոչելով երեք տեղյակ պաշտոնատարների, ամերիկյան օրաթերթը գրել է , որ անցած ամիս Խաշեղջիի սպանության խայտառակ դեպքից հետո, աշխատանքից ազատված Եմենի պատերազմում սաուդյան կոալիցիայի նախկին խոսնակ, գեներալ Ահմեդ Ալ-Ասիրին 2017թ. մարտին Սպիտակ Տանը մոտ կանգնած լիբանանցի-ամերիկացի առևտրական՝ Ջորջ Նադերի և Իսրայելի հետախուզական կազմակերպության պաշտոնյա Ջուել Զամելի հետ համատեղ նիստում, խոսել է Իրանի տնտեսությունը խափանելու երկու միլիարդ դոլար արժող նախագծի մանրամասնությունների և ամերիկյան ու իսրայելական կողմերի համագործակցությամբ իրանցի պաշտոնատարներին ահաբեկելու մասին:

New York Times օրաթերթը գրել է, որ այդ նիստում գեներալ Ալ-Ասիրին այդ նախագծի իրագործվելը կախված է համարել Թրամփի կառավարության հաստատումից:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության հարցում, Սաուդյան վարչակազմի ոճրագործության տարբեր կողմերի բացահայտումը աշխարհի ուշադրությունը սևեռել է Ռիադի մյուս դավադրությունների ու ոճրագործությունների վրա:

Պիտակ

Nov 12, 2018 13:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ