Ռուսաստանը, Իրանն ու ՄԱԿ-ը զգուշացրել են Գազայի գոտում հարձակումների սաստկանալու և անապահովության տարածման կապակցությամբ:

Երկուշաբթի երեկոյան, ՌԴ արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Գազայի գոտու դեմ Իսրայելի հարձակումներ սադրանք են:

Երկուշաբթի երեկոյան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը հավաստիացրել է, որ այդ տարածաշրջանում նոր պատերազմն աղետալի է լինելու:

Երկուշաբթի երեկոյան, դատապարտելով Գազայի գոտու դեմ Իսրայելի հարձակումները, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Սիոնիստական ռեժիմին որակել է որպես պետական ահաբեկչության վառ օրինակ: Նա նշել է, որ Երուսաղեմը զավթող ռեժիմը ԱՄՆ-ի կառավարության հովանավորությամբ և տարածաշրջանի որոշ երկրների ընկերակցությամբ, շարունակում է իրագործել ոճրագործության, ահաբեկման ու բռնազավթման սցենարը:

Կիրակի երեկոյան Սիոնիստական ռեժիմը հարձակումների նոր փուլ է սկսել Գազայի գոտու դեմ, որոնց հետևանքով մինչ այժմ նահատակվել են տաս պաղեստինցիներ:

Սիոնիստական ռեժիմի կործանիչները շարունակում են ռմբակոծել Գազայի գոտու տարբեր շրջանները:

Պիտակ

Nov 13, 2018 11:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ