• Պենտագոնի նախկին պաշտոնյան քննադատել է Թրամփին Փարիզում ամերիկացի զինվորների շիրիմներին չայցելելու համար

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար՝ Չակ Հեյգելն ասել է.«Շատ վատ և ամոթալի է, որ Փարիզում ԱՄՆ նախագահը չի այցելել ամերիկացի զինվորների շիրիմներին»:

Նոյեմբերի 12-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար՝ Չակ Հեյգելն ասել է.«Դոնալդ Թրամփը աշխարհի պատմության մեջ պատերազմի նշանակությունը նկատի չի առնում և սա ոչ թե մի խնդիր կամ մարտահրավեր է,  այլև դա շատ ամոթալի է»:

Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում անցկացված պաշտոնական միջոցառումների շրջանակում Փարիզ էր  ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգների  ղեկավարը, որ նախատեսված էր  շաբաթ օրն այցելել  Փարիզի արվարձանում գտնվող ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն, չեղարկել է այցն անձրևի պատճառով:

Նա անձրևի պատճառով հրաժարվել է այցելել մոտ 2000 ամերիկացի զինվորների շիրիմներին:

Թրամփի այդ քայլից հետո ամերիկացի և արտասահմանցի  բազմաթիվ  քաղաքական գործիչներ  քննադատել են  ԱՄՆ-ի ղեկավարին: 

Nov 13, 2018 20:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ