• Ֆրանսիան ԱՄՆ-ի ստորադաս պետությունը չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը հակադարձելով եվրոպական բանակի հարցով իր դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանավոր հարձակումներին, ասել է. «Վաշինգտոնի հետ դաշնակցությունը չի նշանակում, որ Փարիզը ստորադաս պետություն է համարվում»:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Էմանուել Մակրոնը հավելել է. «Եվրոպան չպիտի հենվի ԱՄՆ-ի վրա»:

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Բենիամին Գրիվաքսը չորեքշաբթի օրը հակադարձելով Մակրոնին ուղղված Թրամփի բանավոր հարձակումներին, ընդգծել է. «Ֆրանսիայի նախագահին քննադատելու փոխարեն, ԱՄՆ նախագահը Փարիզում ահաբեկչական հարձակման տարելիցի օրը մի փոքր արժանապատվություն պիտի ցուցաբերեր»:

Երեքշաբթի օրը, 2015 թվականին Փարիզի մի քանի շրջաններում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի իրականացրած հարձակման տարելիցի օրը, քննադատելով Էմանուել Մակրոնին, Թրամփը ասել էր. «Եվրոպական բանակ ստեղծելու Մակրոնի առաջարկն այն պատճառով է, որ Ֆրանսիայում նրա վարկանիշն իջել է»:

Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 6-ին մի հարցազրույցում ընդգծելով եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտությունը, հայտարարել էր. «Եվրոպան միայնակ ու առանց ԱՄՆ-ից կախվածություն ունենալու պիտի կարողանա պաշտպանել իրեն»:

 

Nov 15, 2018 07:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ