• ԵՄ-ը ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրից դուրս գալու կապակցությամբ

ԵՄ-ի ԱՄՆ-ի կոչ է արել հաշվի առնել միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրից (INF) դուրս գալու հետևանքները:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, ԵՄ-ը հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է.«Միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրի պահպանման հարցով ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է համգործակցեն միմյանց հետ և վստահություն ձեռք բերեն պայմանգրի կետերի լիովին գործադրման հարցում, ինչը կենսական նշանակություն ունի Եվրապայի ու աշխարհի համար»:

Հաղորդագրության մեջ ասված է.«ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրից (INF) դուրս գալու հետևանքները»:

Շարունակելով միջազգային պայմանագրերից դուրս գալու ընթացքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. հոկտեմբեր ամսին առանց որևէ փաստաթղթի ներկայացմամբ ՌԴ-ին մեղադրել է միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրի խախտման մեջ և ասել է.«Եթե ՌԴ-ն ու Չինաստանը համաձայնության չգան նոր պայմանագրի կնքման շուրջ, ԱՄՆ-ն դուրս կգա միջին հեռահարության միջուկային զենքի պայմանագրից»:

ՌԴ-ն նունպես հայտարարել է.«ԱՄՆ-ն այս որոշմամբ միաբևեռ աշխարհի երազանք է փայփայում»:

Միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագրից (INF) դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը քննադատվել է միջազգային լայն շրջանակների կողմից:

Պիտակ

Nov 15, 2018 12:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ