• Բաքուն բողոքել է Ղարաբաղի նախագահի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է միջազգային իրավունքներն անարգելու մեջ:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Ղարաբաղի նախագահի Ֆրանսիա այցելության կապակցությամբ հաղորդագրություն տարածելով, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բակո Սահակյանի այցը Փարիզ հակասում է Բաքվի ու Փարիզի միջև կնքված համաձայնագրերին:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ֆրանսիայի այդ քայլը լուրջ հարված է հասցնում Ադրբեջանում այդ երկրի դիրքին, որովհետև ապօրինի պետության պրոպագանդայի համար Ֆրանսիայի կողմից առիթ ստեղծվելը կասկածներ են առաջանում որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ ֆրանսիայի անկողմնակալ դիրքորոշման կապակցությամբ»:

Nov 16, 2018 18:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ