• ՄԱԿ-ը Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԳԱ-ն, Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձևեր վավերացնելով, իր հակառակությունը հայտնեց այդ ռեժիմին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ԳԱ-ի չորրորդ կոմիտեն ուրբաթ երեկոյան գումարած նիստում վավերացնելով հիշյալ բանաձևերը, դատապարտեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական քայլերի, նաև զավթված տարածքներում բնակվող պաղեստինցի քաղաքացիների ու այլ արաբների իրավունքները ոտնահարելու այդ ռեժիմի քայլերի շարունակվելը:

Վավերացված բանաձևերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջվել է «Պաղեստինի համար ՄԱԿ-ի հաշտության կոմիտե»-ի հետ խորհրդակցությամբ, զավթված տարածքներում արաբների հողատարածքների, գույքի և սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Այս բանաձևերի վավերացումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը դեմ է ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող սիոնիստների քայլերին և պահանջում է վերջ տալ այդ  միահեծանություններին:

Պիտակ

Nov 17, 2018 10:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ