• Թրամփն ԱՄՆ-ի նախագահ լինելու արժանավորությունը չունի. «Նյու Յորք Թայմզ»

Ամերիկյան օրաթերթը մի հոդվածում անդրադառնալով հատկապես բանակի կապակցությամբ ԱՄՆ նախագահի քայլերին ու դիրքորոշումներին, գրել է. «Դոնալդ Թրամփի ներկայությամբ ԱՄՆ-ի նախագահի ինստիտուտի դիրքը խաթարվել է»:

«Նյու Յորք Թայմզ» օրաթերթի հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել լավ կատարել երկրի գլխավոր հրամանատարի իր պարտականությունները և նրանց պաշտպանել քաղաքական մթնոլորտի դիմաց:

Հակառակ ԱՄՆ նախկին նախագահներին Թրամփը չի արժևորում Աֆղանստանում, Իրաքում ու բախման այլ տարածքներում ամերիկացի զորայինների հաստատումը և դա դրամի ու մարդկային ռեսուրսի վատնում է համարում: Նա իր խորհրդականներին ասել է. «Այն երկրների ժողովուրդները, որտեղ հաստատված են ամերիկացի զորայիններն, ԱՄՆ-ի իրական բարեկամները չեն համարվում»:

ԱՄՆ բանակի հրամանատարները հրաժարվում են հրապարակայնորեն ԱՄՆ նախագահին քննադատելուց, բայց նրանցից որոշների լռության մեջ բազմաթիվ չասված խոսքեր կան:

Դոնալդ Թրամփի սկանդալային ու որոշ պարագաներում նույնիսկ վիրավորական հրամանները, հայտարարությունները, քայլերն ու պահվածքը պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի քաղաքացիներից ու քաղաքական գործիչներից շատերը նրան այդ երկրի նախագահի պաշտոնին արժանի չհամարեն:

 

 

Nov 18, 2018 07:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ