• Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին

Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին, եթե այս երկիրը դա կարիք ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սպառնալիքներին դիմակայելու համար:

Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին դիմակայելու անհրաժեշտ օգնություններ ու միջոցառումներ կտրամադրվեն Մինսկին:

Բաբիչն ընդգծել է.«Ռուսաստանը պաշտպանական հարցերում երբեք իրեն չի առանձնացնում Բելառուսից»:

Բելառուսում ՌԴ դեսպանը հավելել է.«Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ն զինտեխնիկա է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանային շրջաններում»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի սպառնալիքները շարունակվելու դեպքում, ավելի մեծ քանակությամբ զենքի կարիք կունենա»:

Կրեմլի պաշտոնյաները մշտապես զգուշացրել են Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից լարվածությունների հարուցման  կապակցությամբ:

 

Պիտակ

Nov 18, 2018 17:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ