• Գերմանիա.«Եվրոպական համատեղ բանակի կազմավորումն անհրաժեշտ է»

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եվրոպացիների շահերի ապահովման համար Եվրոպական համատեղ բանակի կազմավորումն անհրաժեշտ է:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է.«Դիվանագետները պետք է կարգավորեն որոշումներ ընդունող կառույցները, որպեսզի Եվրոպան կարողանա արագ քայլեր ձեռնարկել ճգնաժամերի դեմ ռազմական հավանական գործողություններ իրականացնելու համար»:

Նա նշել է, որ եվրոպական բանակը ոչ միայն լավ ուժերի ու սարքավորումների կարիք է ունենալու, այլև քաղաքական կամք է ստեղծելու ճգնաժամային վիճակի դեպքում Եվրոպայի շահերը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը կողմ են արտահայտվել եվրոպական համատեղ բանակի ստեղծմանը:

Փորձագետները համոզված են, որ հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներ և ԱՄՆ-ը անդամակցում են Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, եվրոպական բանակի կազմավորման նպատակն է ԱՄՆ-ից Եվրոպայի ռազմական անկախությունը և ճգնաժամային իրավիճակներում Վաշինգտոնին դիմակայելը:

 

Nov 18, 2018 18:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ