• Թերեզա Մեյը փորձում է մնալ իշխանության ղեկին

Բրիտանիայի վարչապետն առանց ուղղակի անդրադառնալու իրեն իմպիչմենտի ենթարկելու Համայնքների պալատի որոշ պատգամավորների ջանքերին, ասել է.«Եթե Բրիտանիան փոխի իր վարչապետին , ավելի կբարդանան Լոնդոն- Բրյուսել բանակցությունները»:

Թերեզա Մեյը կիրակի օրը հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Բրեքզիթի (Բրիտանիայի՝  Եվրամիության կազմից դուրս գալու) շուրջ ձեռք բերված համաձայնության նկատմամբ և այն գնահատել է այդ երկրի ազգային շահերի շրջանակում:

Բրիտանիայի վարչապետն ընդգծել է.«Առաջիկա օրերին կայանալիք բանակցություններում գլխավորապես կենտրոնանալու ենք ԵՄ-ի հետ Բրիտանիայի հետագա հարաբերությունների վրա և ոչ մի տարբերակ չկա Բրեքզիթի համաձայնության համար»:

Բրիտանիայի կառավարության մեջ տարաձայնությունները սրվել են Բրեքզիթի, հատկապես Իռլանիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հարցի շուրջ, ինչը վերջերս հանգեցրել է Բրիտանիայի մի քանի պաշտոնյաների հրաժարականին: 

Nov 18, 2018 19:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ