• Աշխարհում կանայք միջինը 16-22 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ. ԱՄԿ

Աշխարհում կանայք միջինը 16-22 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ:

Այս տվյալները տեղ են գտել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում, որը նոյեմբերի 26-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետները վկայակոչում են հաշվարկների տարբեր մեթոդներ:

Ընդգծվում Է, որ «73 երկրներից ստացված տվյալների հիման վրա, որոնք վերաբերում են աշխարհում աշխատողների 80 տոկոսին, աշխատավարձների միջինացված գենդերային խզումը կազմում Է 16 տոկոս»: Միեւնույն ժամանակ, ինչպես այնուհետեւ պարզաբանում են զեկույցի հեղինակները, գոյություն ունեն այդ խզման հաշվարկման տարբեր եղանակներ: Այդ կապակցությամբ նրանք նշում են, որ «միջնակշռված աշխատավարձի գլոբալ գնահատականներում տարբերությունները տատանվում են 16-ից մինչեւ 22 տոկոս»՝ կախված մեթոդից:

Փաստաթղթում բերված վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց աշխատանքի ժամավճարներում տարբերությունը կազմում Է միջինը 22,9 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 23,2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 16 տոկոս, Հնդկաստանում՝ 34,5 տոկոս, Կորեայի Հանրապետությունում՝ 32,5 տոկոս, Չինաստանում՝ 19,4 տոկոս:

Ինչպես զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել Է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, «աշխատավարձի գենդերային խզումն այսօր սոցիալական անարդարության ամենամեծ դրսեւորումն Է, եւ բոլոր երկրները պետք Է ջանան ավելի լավ հասկանալ՝ ինչով Է դա պայմանավորված եւ արագացնեն առաջ շարժումը դեպի գենդերային հավասարություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ

Nov 26, 2018 17:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ