• Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են, բանակը դուրս կբերվի փողոց

ԶԼՄ-ները տեղեկացրել են այն մասին, որ բողոքարարներին դիմակայելու համար, Ֆրանսիայի բանակի ուժերը շարժվել են Փարիզի ուղղությամբ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ քայլը վերցվում է առջևում գտնվող  շաբաթ ու կիրակի օրերի ընթացքում հնարավոր անկարգությունները կանխելու համար:

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն ասել է. «Շաբաթ օրը անվտանգության ուժերի 65 հազար ծառայողներ տեղակայվելու են  երկրի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Փարիզում»:

Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայում բողոքի ակցիաներն իրականացվում են հեղուկ վառելիքից հավելյալ հարկ գանձելու կապակցությամբ այդ երկրի կառավարության ընդունած որոշման դեմ:

Այս բողոքի ակցիաները շատ շուտ ուղղվեցին կենցաղային ծախսերը բարձր լինելու և նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ և ձևավորվեց «դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժումը:

Արձագանքելով բողոքներին, Ֆրանսիայի կառավարությունը նախ վեց ամսով հետաձգեց վառելիքից հավելյալ հարկ գանձելու մասին որոշման գործադրումը, իսկ չորեքշաբթի օրը այն չեղյալ հայտարարեց:

Այդուհանդերձ բողոքարարներն ասել են, որ շաբաթ օրը կրկին բողոքի ակցիաներ են կազմակերպելու:

Ֆրանսիայի ընդդիմադիր երեք  կուսակցություններն էլ հայտարարել են, որ  առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի ազգային խորհրդարանում հանդես կգան այդ  երկրի կառավարության իմպիչմենտի պահանջով: 

 

Պիտակ

Dec 07, 2018 04:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ