• Հնդկաստանի վճռականությունը Իրանի հետ բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու հարցում

Հնդկաստանի նախագահն ասել է.«ԻԻՀ-ի հետ քաղաքական, տնտեսական, առևտրական ու մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը մեծ նշանակություն ունեն Նոր Դելիի համար»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ուրբաթ օրը Նոր Դելիում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրի ընդունման արարողության ընթացքում, անդրադառնալով Իրանի ու Հնդկաստանի պատմական ու մշակությաին ընդհանրություններին Ռամ Նաթ Քովինդը շեշտել է.«Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունների ծավալը պետք է գերազանցի ներկայիս քան 13 մլրդ. դոլարը»:

Անդրադառնալով Չաբահարի նավահանգստի կառուցման գործում Հնդկաստանի մասնակցության խնդրին, այդ երկրի նախագահը հավաստել է.«Թեհրանը և Նոր Դելին բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար պետք է լավագույնս շահագործեն ընձեռված առիթներն ու տարողությունները»:

Դատապարտելով Չաբահարում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը Ռամ Նաթ Քովինդն իր վշտակցությունն է հայտնել Իրանի կառավարության, ժողովրդի ու հատկապես հարձակման զոհերի հարազատներին:

Dec 07, 2018 17:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ