Dec 10, 2018 04:48 Asia/Tehran
  • Եվրոպան այլևս անդորրի ու բարեկեցության կղզի չէ. Ռուս սենատոր

Ռուս սենատորը հայտարարել է, որ նկատի առնելով վերջին, մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները, Եվրոպան թևակոխել է իր պատմության նոր փուլը:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության կիրակի օրվա հաղորդման համաձայն, ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն իր թուիթերյան էջում գրել է. «Մինչև այսօր այն պատկերացումը գոյություն ուներ, որ Եվրոպան անդորրի ու բարեկեցության կղզի է, սակայն իրավիճակը փոխվել է»:

«Մինչև այսօր այն ենթադրությունը գոյություն ուներ, որ փոթորիկներ դիմագրավող աշխարհում Եվրոպան շարունակելու է անդորրի ու բարեկեցության կղզի մնալ, սակայն եվրոպական որոշ երկրներում անկայունությունը տարածվում է»,-հայտարարել է ռուս սենատորը:

Պուշկովն ընդգծել է. «Նկատի առնելով Ֆրանսիայում, Բելգիայում ու Իտալիայում տիրող իրավիճակը, պարզ է դառնում, որ Եվրոպան մտել է նոր փուլ և անցյալի միֆն այլևս գոյություն չունի»:

Ֆրանսիան նոյեմբերի 17-ից ի վեր «Դեղին ժիլետավորներ» կոչվող հակադրամատիրական շարժման բռնությամբ զուգակցված բողոքի ակցիաների ականատես է:

Այս բողոքի ակցիաները տարածվել են նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում Բելգիայում ու Նիդերլանդներում:

Պիտակ

Մեկնաբանություններ