Dec 10, 2018 12:50 Asia/Tehran
  • Դեմոկրատականների սեղանին է դրված Թրամփի իմպիչմենտը

ԱՄՆ-ի դեմոկրատականները հայտարարել են, որ Թրամփի կողմից կանանց կաշառելն ապացուցվելու դեպքում, հավանաբար նա իմպիչմենտի ու կալանավորման է ենթարկվելու:

Կանանց կաշառելու, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության և այլ խայտառակությունների վերաբերյալ հարցերն առաջ քաշվելու դեպքում, մեծանալու են Թրամփի դեմ ճնշումները:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ասել է.«Մեծ հավանականությամբ, Սպիտակ Տնից Թրամփի դուրս գնալու առաջին օրը, Արդարադատության նախարարությունը նրա դեմ գործ է հարուցելու»:

Ադամ Շիֆը նշել է, որ հնարավոր է Թրամփը լինելու է վերջին տասնամյակներում առաջին նախագահը, որի կալանավորման հարցն է առաջ քաշվելու:

CNN հաղորդել է, որ Քոհենը խոստովանել է, որ կաշառք է տվել Թրամփի պահանջով: Անցած ուրբաթ օրը, դատարանի զեկույցում գրվել է, որ Քոհենը կաշառք է տվել թիվ մեկ դեմքի համադրությամբ և այդ դեմքն է ԱՄՆ-ի նախագահը: 

ԱՄՆ-ի դատախազներն անցած ուրբաթ օրը, նոր մանրամասնություններ են քողազերծել Մայքել Քոհենի գործի հետ կապված, որը նպաստում է Մյուլերի մասին հետաքննություններին:

Մեկնաբանություններ