Dec 11, 2018 07:23 Asia/Tehran
  • Մակրոնը զիջեց բողոքարարների պահանջներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստատեսային ելույթի ժամանակ ի վերջո ընդունեց բողոքարարների պահանջները և տեղեկացրեց տնտեսական ու հասարակական շտապ պահանջներին պատասխանելու համար լուրջ քայլեր կատարելու մասին:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Էմանուել Մակրոնն այս ելույթի ժամանակ խոսքն ուղղելով ֆրանսիացիներին խոստացավ, որ երկրում անդորրը վերականգնելու համար օգտվելու է բոլոր հնարավոր միջոցներից:

«Կառավարությունը հզոր քայլերով, ամենակարճ ժամկետում հարկերը կրճատելով ու նաև պետական ծախսերը վերահսկելով, կպատասխանի հասարակական ու տնտեսական պահանջներին»,-հայտարարեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը խոստացավ, որ շտապ կերպով կրճատելու է քիչ եկամուտ ունեցող աշխատավորներից գանձվող հարկերը և չեղարկելու է թոշակառուների հարկերի հավելման նախագիծը:

Ֆրանսիայում անհանդարտությունները մեկնարկեվին նոյեմբերի 17-ին: Դրանք ուղղված էին  տնտեսական խնդիրների և վառելիքից գանձվող հարկերը բարձրացնելու կապակցությամբ կառավարության ծրագրի դեմ: Բողոքի ցույցերը շատ արագ վերածվեցին «Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման:

 

Պիտակ

Մեկնաբանություններ