Dec 11, 2018 07:28 Asia/Tehran
  • SPV-ն մոտ ժամանակներս կգործադրվի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է. «Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը SPV-ն մոտ ժամանակներս կգործադրվի»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, երկուշաբթի օրը Բրյուսելում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին տեղեկացրել է Իրանի հետ համագործակցության համար ֆինանսական մասնավոր մեխանիզմը պատրաստ լինելու մասին:

Մոգերինին ընդգծել է, որ Իրանի հետ ֆինանսական համագործակցության համար Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմ կամ SPV-ն մինչև ընթացիկ ամսվա վերջ գործադրման կհանձնվի,: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի պահպանման հարցում եվրոպական երկրների ԱԳ նախարարները համակարծիք են»:

«Իրանը հավատարիմ է եղել իր ստանձնած բոլոր պարտավորություններին և ԱԷՄԳ-ն 14 իրարահաջորդ զեկույցներում հաստատել է այս հավատարմությունը»,-նկատել է Մոգերինին:

Նա ընդգծել է. «Պարտավորություն ենք ստանձնել առ այն, որ Իրանը պիտի օգտվի պատժամիջոցների չեղարկման առավելություններից, նույնիսկ նրանից հետո  երբ ԱՄՆ-ն որոշեց կրկին պատժամիջոցներ գործադրել Իրանի դեմ»:

 

Մեկնաբանություններ