Dec 11, 2018 11:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է մարդու իրավունքների պատրվակով երկրների ներքին հարցերին միջամտությունը

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ մարդու իրավունքների հարցը չպետք է պատրվակ լինի երկրների դեմ ճնշում գործադրելու և դրանց ներքին հարցերին միջամտելու համար:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը , մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով տարածած հաղորդագրության մեջ, ՌԴ արտգործնախարարությունը, կարևորելով մարդու իրավունքների մասին փաստաթղթերը և դրանց ցանկալի ձեռքբերումները, հավաստիացրել է, որ որոշ պետություններ մարդու իրավունքների հարցը միջոց են ծառայեցնում իրենց շահերի ապահովման համար:

ՌԴ արտգործնախարարությունն իր հովանավորությունն է հայտնել բոլոր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար կառուցողական բանակցությունների նկատմամբ:

Ռուսաստանն այն երկրների շարքում է, որոնք Արևմուտքի կողմից մեղադրվում են մարդու իրավունքները խախտելու մեջ:

Քննադատները համոզված են, որ անտեսելով ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնհարումը, Արևմուտքը երկկակի վերաբերմունք է դրսևորում մարդու իրավունքների հարցում:

Մեկնաբանություններ