Dec 11, 2018 11:26 Asia/Tehran
  • Բրիտանիայի դիվանագետները քննադատել են Բրեքզիթի մասին քվեարկության հետաձգումը

Բրիտանիայի դիվանագետները քննադատել են Համայնքների պալատում Բրեքզիթի մասին քվեարկության հետաձգումը:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինն ասել է.«Թերեզա Մեյը, Բրեքզիթի մասին իր նախագծի վավերացման համար հիմնական փոփոխություններ չառաջացնելու դեպքում, պետք է ճանապարհ հարթի ընդդիմության համար»:

Բրիտանիայի լիբերալ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վինես Քեյբելը հայտարարել է, որ լեյբորիստական կուսակցության կողմից Թերեզա Մեյին վստահության քվեից զրկելու պահանջ ներկայացնելու դեպքում, իր կուսակցությունը հովանավորելու է այդ քայլը:

Նա նշել է, որ խայտառակ պարտությամբ, Մեյի կառավարությունը ցույց տվեց, որ կորցրել է իր բոլոր լիազորությունները:

Ի դեպ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ասել է.«Բրյուսելը նոր բանակցություն է անցկացնելու Լոնդոնի հետ՝ Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնության շուրջ»:

Երկուշաբթի երեկոյան, Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրեքզիթի համաձայնության ձախողումը կանխելու նպատակով, հետաձգվելու է այդ համաձայնության մասին Բրիտանիայի Համայնքների պալատում քվեարկությունը:

Քվեարկությունը նախատեսված էր այսօր՝ դեկտեմբերի 11-ին:

Մեկնաբանություններ