Dec 11, 2018 12:18 Asia/Tehran
  • ԱՄՆ- Մեքսիկա սահմանին համախմբվել են միգրանտներին աջակցող հոգևոր առաջնորդները

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին համախմբվել են միգրանտներին աջակցող հարյուրավոր հոգևոր առաջնորդներ ու մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներ:

NBC News հեռուստաընկերության հաղորդման համաձայն, տարբեր կրոններ ու դավանություններ ներկայացնող հոգևորականներ ու մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, Սան Դիեգո և Թիխուանա անցուղիներում բողոքի ակցիա են անցկացրել: Ձերբակալվել են 32 հոգևոր առաջնորդներ:

Վերջին շաբաթների ընթացքում, հազարավոր միգրանտներ Լատինական Ամերիկայից անցել են Մեքսիկայի սահմանը, ԱՄՆ-ում բնակություն հաստատելու համար:

Այդ միգրանտները հիմնականում ԱՄՆ են գաղթել իրենց երկրներում Վաշինգտոնի տիրակալական քաղաքականությունների պատճառով առաջացած բռնություններից ու աղքատությունից հեռու մնալու համար:

Թրամփի կառավարությունը բանակայինների օգնությամբ բռնության դիմելով, սահմանը փակել է միգրանտների վրա:

 

Մեկնաբանություններ