Dec 14, 2018 10:09 Asia/Tehran
  • Լոնդոնում կայացել է հանրահավաք՝ Սաուդյան Արաբիայի դեմ

Լոնդոնում, պատերազմի դեմ ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դեմ:

Ալ մայադինյ հաղորդմամն, հանրահավաքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ «արդարադատություն» եւ «զինամթերքի էմբարգո» խմբերի հրավերով ` Մեծ Բրիտանիայի կողմից Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին զենքի վաճառքի դեմ:

Ցուցարարները դատապարտել են Եմենում մարդու իրավունքների ոտնահարման ժամանակ բրիտանական զենքի օգտագործումը: Նրանք նաև կարգախոսներ են հնչեցրել Բրիտանիայի կառավարության ու Սաուդյան ռեժիմի դեմ:

«Արդարադատության համաշխարհային կոմիտեի» անդամ Պիտեր Լինդոն ասել է.-«Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիային և կոալիցիայի մյուս անդամներին: և Բրիտանիայի կառավարությունը պետք է ճնշում գործադրի  Սաուդյան Արաբիայի վրա՝ Եմենի բանակցություններն արագացնելեւ համար»:

Բրիտանիայի կառավարությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Սաուդյան ռեժիմին զենք են վաճառում: 

Մեկնաբանություններ