Dec 14, 2018 10:50 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը ստանձնել է Ստրասբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան Ստրասբուրգում անվտանգության գործողության ժամանակ սպանել է ահաբեկչին:

Ոստիկանության որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Ստրասբուրգում երեքշաբթի երեկոյան սպանված անձը , ամենայն հավանականությամբ, ,ահաբեկչական գործողության հեղինակ Շարիֆ Շեյխաթն է եղել:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգի բնակիչ Շերիֆ Շեյխաթը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 13-ը:

Մեկնաբանություններ