Dec 16, 2018 05:33 Asia/Tehran
  • «Դեղին ժիլետներ»-ի շարժման զոհերի քանակն աճել է

Ֆրանսիայում «Դեղին ժիլետավորներ» կոչվող հակադրամատիրական բողոքի ակտի զոհերի քանակը հասել է 7 հոգու:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ֆրանսիական ԶԼՄ-ներ հայտարարել են, որ ուրբաթ գիշեր Ֆրանսիայի հյուսիսում «դեղին ժիլետներ» կոչվող հակադրամատիրական շարժման կողմնակիցների բողոքի ցույցերի ընթացքում մի կնոջ սպանվելով, Ֆրանսիայի կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաների զոհերի քանակը հասել է 7 հոգու:

Համաձայն Ֆրանսիայի ՆԳ նախարարության հաղորդման, բողոքի հինգերորդ շաբաթ օրվա ընթացքում,  բողոքի ակցիաներին մասնակցել է 33500 մարդ, որոնցից շուրջ 3000 հոգին համախմբվել են Փարիզի Շանզ Էլիզե փողոցում:

Ֆրանսիայի ոստիկանության ուժերը տեղեկացրել են 107 բողոքարարների բերման ենթարկվելու մասին:

Այն պայմաններում, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նահանջելով իր նախկին դիրքերից փորձել է զիջումների գնալով հանդարտեցնել իրավիճակը, «դեղին ժիլետներ»-ը հայտարարել են, թե շարունակելու են բողոքի ակցիաները:

Պիտակ

Մեկնաբանություններ