Dec 16, 2018 15:33 Asia/Tehran
  • Ավստրիայում կառավարության դեմ ցույցեր են տեղի ունեցել

Ավստրիացիները ցույց են անցկացրել մայրաքաղաքի փողոցներում, բողոքելով կառավարության էմիգրացիոն քաղաքականության և իրենց աշխատանքային ժամերի դեմ:

Վիեննայի ոստիկանությունը հայտարարել է, որ ըստ հաշվարկների, հանրահավաքին մասնակցել է մոտ 17.000 մարդ:

Կառավարության դեմ ցույցերի մասնակիցների թիվը եղել է կազմակերպիչների կողմից ակնկալված թվից շատ ավելի:

Հանրահավաքը տեղի է ունեցել 2017 թ.-ին  Ավստրիայի քաղաքական կոալիցիայի ձևավորման տարեդարձին, որը բաղկացած է Կոնսերվատիվ Ժողովրդական  և  Ավստրիայի ազատության կուսակցություններց:

Ցույցի մասնակիցները փակել են Վիեննայի կենտրոնում գտնվող բազմաթիվ փողոցներ՝ արգելափակվելով երթևեկությունը:

Ցուցարարները բողոքել են  Ավստրիայի կառավարության էմիգրացիոն քաղաքականության դեմ:

Նրանք նաև կոչ են արել կրճատել աշխատանքային օրերը և վերջ տալ տնտեսական խնայողական քաղաքականությանը:

Պիտակ

Մեկնաբանություններ