Dec 16, 2018 16:33 Asia/Tehran
  • Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ի Տեխաս քաղաքում՝ ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեմ

Տեխաս նահանգի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել կառավարության ուժերի կողմից էմիգրաննտների հանդեպ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի և Գվատեմալաից ներգաղթած երեխայի մահվան դեմ:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն, Տեխաս նահանգի Էլփասո քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել կառավարական ուժերի անմարդկային վերաբերմունքի և գվատեմալացի աղջկա մահվան դեմ:

Մարդու իրավունքների պաշտպան խումբը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրելով գվատեմալացի աղջկա մահվան համար, հայտարարել է որ պետք է որոշել, թե ինչու է ԱՄՆ-ի սահմանապահ ուժերը չեն տեղեկացրել  էմիգրանտ աղջկա մահվան մասին :

ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հաստատել է Մեքսիկայի սահմանում գվատեմալացի էմիգրանտ աղջկա մահը, Տեխասի էլփասո քաղաքի հիվանդանոցում:

Գվատեմալացի 7 տարեկան աղջիկը ԱՄՆ սահմանապահ ուժերի կողմից ձերբակալվելուց հետո սովի ու ծարավի հետևանքով առաջացած հոգեկան ցնցումի պատճառով մահացել էր:

Մեկնաբանություններ