Dec 16, 2018 17:24 Asia/Tehran
  • Եկեղեցու և համալսարանի տարաձայնությունը քրիստոնեական հազարամյա գրությունների վերաբերյալ

Վերջերս, Արևելյան Ուղղափառ եկեղեցին հայտարարլ է, որ հազարամյա վաղեմությամբ քրիստոնեական սուրբ գրությունները և գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք տասնամյակներ շարունակ Փրինսթոն համալսարանի ստեղծագործությունների հավաքածուի մաս են կազմել, գողացված են:

Արևելյան Ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդը Փրինսթոն համալսարանին կոչ է արել վերադարձնել սուրբ գրությունների  և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակները, որոնք իրականում պատկանում են այդ եկեղեցուն:

Փրինսթոն համալսարանը պնդում է, որ ձեռագրերը 1942 թվականին նվեր է ստացել համալսարանի շրջանավարտներից մեկի կողմից, ով դրանք 20 տարի առաջ գնել էր Գերմանիայից: 

Իսկ եկեղեցին պնդում է, որ այդ սուրբ գրություններն ու արվեստի գործերն  առաջին աշխարհամարտի ընթացքում գողացվել են Հունաստանի հյուսիսային Կորմիցա գյուղում գտնվող վանքից: 

Մեկնաբանություններ