Jan 15, 2019 18:42 Asia/Tehran
  • Էրդողանը կարևորել է Սիրիայի հարցով Իրանի և Ռուսաստանի հետ խորհրդակցությունը շարունակելու անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահն ասել է.«Սիրիայում անվտանգություն ու կայունություն հաստատելուն ուղղված ջանքերի շրջանակում, Թուրքիան կշարունակի իր խորհրդակցություններն Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի հետ»:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրն ընդգծել է.«Անկարան պատրաստվում է Սիրիայի հարցով հանդիպում կազմակերպել Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի ու Վլադիմիր Պուտինի հետ»:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ 2019 թվականի  հունվարի վերջին հանդիպում կունենա Պուտինի հետ: «Անկարան Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի  կստեղծի 20 մղոն տարածությամբ». ասել է Էրդողանը: 

Նշելով, որ երեկ գիշեր Սիրիայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Էրդողանը հավելել է.«Թրամփը կրկին անգամ ընդգծել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը»:

Խոսելով այն մասին, որ Սիրիայի վերաբերյալ Անկարան և Վաշինգտոնը տարբեր դիրքորոշումներ ունեն,  Էրդողանը հստակեցրել է.«Թուրքիայի տնտեսությունը թիրախ դարձնելու կապակցությամբ վիրտուալ միջավայրում Դոնալդ Թրամփի վերջին ուղերձն անհանգստացրել է այդ երկրի կառավարությանը»:

Պիտակ

Մեկնաբանություններ