Jan 18, 2019 16:27 Asia/Tehran
  • ԱՄՆ կառավարությունում տարաձայնություններ կան Թրամփի տիեզերական նախագծերի շուրջ

ԱՄՆ կառավարության նախկին պաշտոնյան հայտարարել է, որ կառավարության և Պենտագոնի պաշտոնատարների միջև կան խոր տարաձայնություններ Թրամփի տիեզերական նախագծերի շուրջ: Այս մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստակայանը:

ԱՄՆ-ի կառավարության նախկին պաշտոնյա և «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հունիսին Պենտագոնին կարգադրեց հետազոտություններ սկսել առանձին տիեզերական ուժ ստեղծելու հարցով»:

Սիմակովսկին հավելել է.«ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մատիսը և ԱՄՆ օդուժը, դեմ էին այդ բաժնի համար առանձին կազմակերպություն ստեղծելու որոշմանը»:

Սիմակովսկին հստակեցրել է.«ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի միջև տարաձայնություններ կան այդ հարցի շուրջ և նույնիսկ որոշ հանրապետականներ չեն ցանկանում կրճատել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ուժը»:

ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը բանակի  հրամանատարների և Պենտագոնի զինվորականների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «2019 թ. հրթիռային պաշտպանության վերանայումը» անվամբ իր կառավարության ծրագիրը՝ Միացյալ նահանգների հրթիռային պաշտպանության համակարգը վերանայելու համար:

Նշվում է, որ այդ նոր ռազմավարության մեջ ներառվել են քայլեր տիեզերքում հակահրիթռային տեխնոլոգիան ընդլայնելու համար: 

Պիտակ

Մեկնաբանություններ