Jan 19, 2019 17:58 Asia/Tehran
  • Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանության նոր հայեցակարգը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանության մասին օրինագիծը, որը Չինաստանին համարում է սպառնալիք:

Շին Հուա  լրատվական գործակալության հաղորդման համաձայն, փաստաթուղթը պատրաստվել է  «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտածելակերպով  և անտեսում է  խաղաղության խնդիրը ` չափազանցված ձևով Պեկինի  ներկայացնելով որպես մեծ սպառնալիք:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հավելել է, որ ԱՄՆ գործողությունները ոչ միայն ազդում են տարածաշրջանային խաղաղության և  անվտանգության վրա, այլև  կհանգեցնեն աշխարհում սպառազինության մրցավազքի տարածմանը :

Հինգշաբթի Պենտագոնում հրապարակված հրթիռային պաշտպանության վերանայման Missile Defense Review փաստաթղթում, Չինաստանը նշվել է որպես  սպառնալիք:

Մեկնաբանություններ