Jan 21, 2019 06:28 Asia/Tehran
  • ՌԴ քաղաքացի հայերի այցերի արգելքը Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ազդակ

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանի ընդգծմամբ, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի Ադրբեջան մեկնելու հարցում Բաքվի իշխանությունների արգելքը, Բաքվի ու Մոսկվայի միջև վերջին բանավեճի պատճառն է համարվում:

Համաձայն «Պուբլիկա» ինտերնետային կայքի հաղորդման, Իլղար Վալիզադեն, անդրադառնալով Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարություններին միջև իրար հասցեին հնչեցված վերջին քննադատություններին, ասել է. «Այս բանավեճն ուղղակի առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացին զուգահեռ Ադրբեջան ուղևորվելու համար Ռուսաստանի հայերի ցանկության աճի հետ»:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանն անդրադառնալով Ռուսաստանի հայերի Ադրբեջան կատարվող ուղևորությունների համար ստեղծված արգելքի կապակցությամբ վերջին երեք ամիսների ընթացքում Բաքվին հղված Մոսկվայի բողոքի չորս նոտաներին, ասել է. «Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերի Ադրբեջան կատարվող այցերը սադրիչ բնույթ են կրում»:

«Որոշ շրջանակներ ցանկանում են վնասել ԼՂ-ի բանակցային գործընթացին և այդ շրջանակում պիտի գնահատել նաև ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ Բաքվի լավատեսությունն անհիմն լինելու մասին որոշ հայ պաշտոնատարների հայտարարությունները»,-հավելե. Է ազերի վերլուծաբան Իլղար Վալիզադեն:

Պիտակ

Մեկնաբանություններ