Feb 15, 2019 06:31 Asia/Tehran
  • Վարշավայի նիստն ավարտվեց, առանց ամփոփիչ հաղորդագրության մեջ Իրանի մասին հիշատակելու

Վարշավայի հակաիրանական նիստն ավարտվեց ամփոփիչ հաղորդագրության մեջ Իրանի անունը զետեղելուն ուղղված ջանքերի ձախողմամբ:

BBC-ի ինտերնետային կայքը հաղորդել է, որ Վարշավայի նիստի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ, նիստի հյուրընկալներ ԱՄՆ-ի պետքարտուղարն ու Լեհաստանի ԱԳ նախարարը մի քանի անգամ Իրանին որպես «անվտանգության սպառնալիք» ներկայացրեցին, սակայն նիստն ավարտվեց Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության թեմայով և դրա ամփոփիչ հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա Իրանի մասին:

ԱՄՆ վարչակազմը Վարշավայի նիստի նախաձեռնությունը ներկայացնելիս նշել էր, որ դրա գլխավոր թեման Իրանն է: Սակայն նրանից հետո, երբ նիստը չընդառաջվեց տարբեր երկրների կողմից, Վաշինգտոնը պարտավորվեց դրա օրակարգը փոխել «Միջին Արևելքի հարցերի» ուղղվածությամբ, իսկ այժմ էլ ձախողել է դրա ամփոփիչ հաղորդագրության մեջ Իրանի անունը հիշատակելու հարցում:

ԱՄՆ-ն այս նիստին մասնակցելու հրավեր էր ուղղել 70 երկրների, սակայն BBC-ի հաղորդման համաձայն, ԵՄ-ի անդամ շատ երկրներ հրաժարվեցին բարձր մակարդակում այս համաժողովին մասնակցելուց և այդտեղ գործուղեցին ցածր մակարդակի պաշտոնատարների, ինչը վկայում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները շարունակվելու մասին:

BBC-ի ընդգծմամբ, Վարշավայի նիստին մասնակցել էին Իսրայելի վարչապետն ու արաբական մի քանի երկրների նախարարներ:

Մեկնաբանություններ