Feb 16, 2019 10:21 Asia/Tehran
  • Կալիֆորնիայի դատախազը հայց է ներկայացրել է Թրամփի դեմ

Կալիֆորնիայի դատախազը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմ հայց է ներկայացրել, նրա կողմից մեքսիկական սահմանի պատը կառուցելու համար արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ:

Associated Press- ի փոխանցմամբ, Խավիեր Բեսարան ուրբաթ օրը մեժելով Մեքսիկայի սահմանի հետ արտակարգ իրավիճակ հաստատելու հնարավորությունը, հավելել է, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի  նման հարցի համար արտակարգ դրություն հայտարարել:

Բեսարան ասել է, որ Միացյալ Նահանգներում ոչ ոք, նույնիսկ նախագահը, օրենքից վեր չէ, եւ նա  իրավունք չունի խաբեբաությամբ հասնել իր նպատակներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսելով կոնգրեսի իրավասությունները, ուրբաթ օրը հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանում պատ կառուցելու ֆինանսական միջոցներ հատկացնելու համար, այդ երկրում արտակարգ իրավիճակ է հաստատում:

Պիտակ

Մեկնաբանություններ