Feb 18, 2019 19:08 Asia/Tehran
  •  ԿՀՎ-ի Նախկին գործակալը բացահայտել է Ալ-Ջոբայրի կապը Մոսադի հետ

Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) նախկին պաշտոնակատարը պարզել է, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի և սիոնիստական հետախուզական կազմակերպության միջև առկա են կապեր:

«Ավդիսի օնլայն» կայքի հաղորդման համաձայն, ԿՀՎ-ի նախկին գործակալ Ֆիլիպ Ջերալդը հայտնել է, որ  Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբայրի և Մոսադի լրտեսական կազմակերպության միջև առկ աեն գաղտնի կապեր:

Ջերալդին ասել է. «Ալ Ջոբայրը սիոնիստական գործարարների և առևտրական գործընկերների հետ ծանոթացել է  Քի Ան Մեթիուս անունով իր գործընկերներից մեկի միջոցով»:

1998 թ.-ին ԿՀՎ-ում անցկացված հարցաքննությնների ընթացքում, Մեթիուսը խոստովանել է, որ 1995 թ.-ի հոկտեմբերին Ադել Ալ-Ջոբայրն առաջին անգամ հանդիպել է Մոսադի գործակալներից մեկին:  

 Ֆիլիպ Ջերալդիին շուտով մի գիրք է գրելու  Ալ-Ջաբիրի կյանքի մասին :

Մեկնաբանություններ