Feb 19, 2019 06:20 Asia/Tehran
  • Դեմոկրատները վավերացրել են ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձի բանաձևը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն վավերացրել է ՀԳՀԾ-ին վերադարձի բանաձևը:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն վերջերս բանաձև է ընդունել, որտեղ պահանջել է Վաշինգտոնի վերադարձն Իրանի հետ միջուկային համաձայնություն:

Այս քայլը երաշխավորում է, որ եթե 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունն Իրանի հետ միջուկային համաձայնության վերադառնալը կլինի ԱՄՆ-ի նոր վարչակազմի գերակայություններից մեկը:

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, փետրվարի 15-ին իր թուիթերյան էջում գրել է. «Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ասում, որ ՀԳՀԾ-ն որևէ արդյունք չի ունեցել»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի տեղեկատվական համայնքի ավագ պաշտոնատարներ CIA-ի պետ Ջինա Հասփելը, Ազգային տեղեկավության կառավարման պետ Դեն Քոթսը և FBI-ի պաշտոնատարները Սենատի տեղեկատվական կոմիտեի նիստում ընդգծել էին, որ Իրանի տեխնիկական տեսակետից լիարժեքորեն գործադրել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Պիտակ

Մեկնաբանություններ