Mar 20, 2019 12:14 Asia/Tehran
  • Գերմանիայում մուսուլմանները պահանջել են ապահովել մզկիթների անվտանգությունը

Գերմանայի մուսուլմանները երկրի անվտանգության մարմիններին կոչ են արել ապահովել մկիթների անվտանգությունն ու պաշտպանությունը:

Գերմանիայի մուսուլմաննների կենտրոնական խորհրդի նախագահ Իմեն Մազիկը, Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մզկիթների շուրջը ոստիկանության ներկայությունը կօգնի կանխել ծայրահեղականների հնարավոր հարձակումները: Այս մասին հաղորդում է «Անատոլու» գործակալությունըն:

Իմեն Մազիկը հավելել է, որ  Գերմանիայի այս քայլը խորհրդանշական նշանակություն կունենա, եւ մուսուլման փոքրամասնությունը կզգա, որ պետությունն ու հասարակությունը պատասխանատու են նրանց անվտանգությունն ապահովելու համար: 

Վերջին տարիների ընթացքում, Գերմանիայում մուսուլմանների եւ իսլամական կենտրոնների դեմ ռասիաստական հարձակումների թիվն աճել է, հատկապես երկրում ապաստան հայցողների ներհոսքից հետո:

Գերմանիայի ոստիկանությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցել է մուսուլմանների դեմ իրականացված 578 հարձակում եւ հանցագործություն, որոնց հետևանքով, առնվազն 40 մուսուլման վիրավորվել է:

Գերմանիան, Ֆրանսիայից հետո, Արեւմտյան Եվրոպայի երկրների շարքում ունի ամենամեծ մուսուլմանական համայնքը:

Պիտակ

Մեկնաբանություններ