Mar 20, 2019 16:35 Asia/Tehran
  • Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնապես կկրի Նազարբաևի անունը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան այսուհետ պաշտոնապես կկոչվի հրաժարված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով:

«Եվրոնյուզ»-ի հաղորդման համաձայն, նման առաջարկությամբ հանդես է եկել Ղազախստանի նոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը: 

Չորեքշաբթի օրը, Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի լիազորությունները, ինչից հետո առաջարկել է երկրի նախկին նախագահի աշխատանքը գնահատելու նպատակով, մայրաքաղաք Աստանան այսուհետ պաշտոնապես կոչել Նուրսուլթան Նազարբաևի անունով:

Ռոյետերզի հաղորդման համաձայն, մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, 30 տարվա պաշտոնավարումից հետո, հայտարարեց իր հրաժարականի մասին: 

ԽՍՀՄ-ի փլուզումից՝ 1991թ. դեկտեմբերից ի վեր, Նուրսուլթան Նազարբայևը վարում էր Ղազաղստանի նախագահի պաշտոնը:

Մեկնաբանություններ