Mar 21, 2019 17:26 Asia/Tehran
  • Նոր Զելանդիայում արգելվել է ավտոմատ զենքերի  վաճառքը

Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում մզկիթների վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, արգելվում է թեթեւ զենքի եւ ռազմական կիսաավտոմատային զենքի վաճառքը եւ օգտագործումը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն ասել է. «Մարտի 15-ին Նոր Զելանդիայում երկու մզկիթի վրա ահաբեկչական հարձակման օրը մեր պատմության ընթացքը հավերժ փոխվեց: Այժմ մեր օրենքները կփոխվեն: Մենք այսօր հայտարարում ենք երկրում զենքի օգտագործման օրենքների սահմանափակման մասին, մեր երկիրը ապահով վայր դարձնելու համար»:

Նա հավելել է, որ կառավարությունը համաձայնել է զենքի կանոնների հիմնարար փոփոխության հետ: «Հիմա, հարձակումներից վեց օր անց, ես հայտարարում եմ, որ այժմ արգելվում է Նոր Զելանդիայում ցանկացած կիսաավտոմատ և հարձակողական զենքի առք ու վաճառքը»:

Ջասինդա Արդերնն ընդգծել է, որ նոր օրենքի համաձայն այդ զենքեր ունեցող մարդիկ իրենց զենքը կհանձնեն համարժեք գումարով կառավարության:

Նման զենքի սեփականատերերը դատապարտվում են երեք տարվա ազատազրկման կամ տուգանվում են մինչեւ  4,000 դոլար:

Մինչ այժմ, Նոր Զելանդիայի ոստիկանությունըզենք կրելու լիցենզիա է տվել 16 տարեկանից վեր հանցագործություն չկատարած անձանց:

 

Մեկնաբանություններ