Mar 21, 2019 18:42 Asia/Tehran
  • Ֆրանսիա.«Անհրաժեշտության դեպքում կրկին կհարձակվենք Սիրիայի վրա»

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ եթե պայմանները ստիպեն, Փարիզը կրկին հարձակման թիրախ կդարձնի Սիրիային:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին ասել է.«Ես մի պարզ ուղերձ ունեմ: Մենք այնտեղ ենք լինելու ոչ միայն այսօրվա, այլև վաղվա պատերազմների համար»:

Նա շարունակել է.«Այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք կիրառեց, Ֆրանսիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ն հարձակումներ իրականացրին Սիրիայի քիմիական օբյեկտների վրա: Եթե հարկ լինի, կրկին կհարձակվենք»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ, արաբական կոալիցիան ահաբեկիչների դեմ պատերազմի պատրվակով հարձակումներ է իրականացրել Սիրիայում, որ հարմար առիթ է ստեղծել այդ երկրում ահաբեկիչության տարածման համար: 

Սիրիայում իրնեց ոտնձգությունները արդարացնելու համար, այս երկրներն անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Սիրիայի դեմ, որոնցից մեկը Սիրիայի կառավարության  իրականացրած քիմիական հարձակման մասին անհիմն հայտարարությունն է:

Մեկնաբանություններ