Mar 21, 2019 18:50 Asia/Tehran
  • Լավրովն ԱՄՆ-ին զգուշացրել է միջուկային զենքերի արգելման պայմանագրի կապակցությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ժնեւում կայացած ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում խորհրդաժողովի ընթացքում զգուշացրել է ԱՄՆ-ին (INF) պայմանգրից դուրս գալու վերաբերյալ:

«Համոզված եմ, որ մենք բոլորս ունենք իմաստություն եւ զորություն` հաղթահարելու ճգնաժամերը, պահպանելու եւ բարելավելու միջազգային պայմանագրերի համակարգը եւ կանխելու զենքի տարածումը », - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ նոր սպառազինությունների մրցավազքը շատ երկրներ իրենց ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով փորձեն միջուկային զենք եւ հրթիռներ արտադրել:

Այդ երկրներից շատերն ունեն նման զենք արտադրելու համար անհրաժեշտ գիտություն եւ տեխնոլոգիա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա փոքր և միջին հեռահարության միջուկային զենքերի արգելման (INF) համաձայնագրից :

 

Մեկնաբանություններ