Mar 25, 2019 20:25 Asia/Tehran
  • Մոսկվան ողջունում է INF պայմանագիրը բազմակողմ համաձայնության վերածելը

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.«Ոչ մի օրինական կամ քաղաքական արգելք չկա Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագիրը (INF) բազմակողմ համաձայնության վերածելու համար»:

Նիկոլայ Պատրուշևն այդ մասին հայտնել է այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագիրը (INF) համարել է հնացած, որը  չի ներառում այն երկրներին, որոնք հասանելիություն ունեն միջին և կարճ հեռահարության հրթիռներին:

Նիկոլայ Պատրուշևն ասել է.«Իհարկե ԱՄՆ-ն ոչ մի քայլ չի արել Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի արդիականացման   ուղղությամբ»:

INF պայմանագրից ԱՄն-ի դուրս գալուց հետո, Ռուսաստանն առաջարկեց, որ հրթիռային ուժերը միանան պայմանագրին, սակայն Վաշինգտոնը մերժեց այդ առաջարկը:

1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ժամանակի ղեկավարները ստորագրեցին Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագիրը (INF), ինչը սառը պատերազմի ժամանակ լարվածության վերացմանն ուղղված կարևոր քայլերից մեկն է եղել: 

 

Պիտակ

Մեկնաբանություններ