Mar 26, 2019 09:37 Asia/Tehran
  • Աշխարհը դատապարտել է  Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը

Երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնավարության պաշտոնապես ընդունումն արժանացել է միջազգային և համաշխարհային շրջանակների բացասական արձագանքին:

Լիբանանի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը դատապարտել է այս քայլը, նշելով, որ Գոլանի բարձունքները պատկանում է Սիրիային:

Արաբական Լիգան հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնազավթումը Թրամփի կողմից պաշտոնապես ըդունելն անօրինական քայլ է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիքը, Թրամփի որոշման հրապարակումից անմիջապես հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումն անփոփոխ է:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Թրամփի որոշումը հակասումէ միջազգային իրավունքին և հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության սրմանը»:

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է, որ Անկարան երբեք չի ընդունելու Գոլանի բարձունքների բռնազավթումը:

 

 

Մեկնաբանություններ