Mar 26, 2019 09:58 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանի ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ին զգուշացրել է, երկու երկրների հարաբերություններին չվնասելու համար, չմիջամտել Թայվանի հարցին:

Չիանստանի ԱԳՆ մամլո խոսնակ Գենգ Շունգը, հակադարձելով Թայվանի նեղուցից երկու ռազմանավերի անցնելուն, հայտարարել է, որ Չինաստանն այդ կապակցությամբ իր բողոքն է հայտնում ԱՄՆ-ին: Նա հավելել է. «Պեկինն ԱՄՆ-ին կոչ է անում հարգել Չինաստանի սկզբունքները և չմիջամտել Թայվանի հարցին»:

Ավելի վաղ, Չինաստանն իր պաշտոնական բողոքն էր ներկայացրել ԱՄՆ-ին՝ վերջինիս կողմից Թայվանին զենք ու զինամթերք վաճառելու մտադրության վերաբերյալ հայտարարությունց հետո:

Չինաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունելու Թայվանի անկախությունը:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը:

 

 

Մեկնաբանություններ