Mar 26, 2019 12:35 Asia/Tehran
  • Մեքսիկան  Իսպանիայն ու Վատիկանին մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ

Մեքսիկայի նախագահը Իսպանիայից ու Վատիկանից պահանջել է ներողություն խնդրել Ամերիկա մայրցամաքը գրավելու և գաղութարարության ժամանակաշրջանում մարդու իրավունքները խախտելու կապակցությամբ:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին և աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած նամակներում, նրանցից պահանջել է մարդու իրավունքները խախտելու համար ներողություն խնդրել Մեքսիկայի տեղաբնիկներից:

Մեքսիկայի նախագահը նշել է, որ այդ ժամանակաշրջանում տեղի են ունեցել տեղաբնկիների կոտորածներ:  

Իսպանիայի կառավարությունը հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ իսպանացիները 500 տարի առաջ եկել են այսօրվա Մեքսիկայի շրջան: Նրանց այդտեղ ժամանելը հնարավոր չէ դատել այսօրվա օրենքներով:

Իսպանիայի գաղութրարության ժամանակների հրամանատարներից Հերնան Կուրցը, 1519թ. մարտին, իր շուրջ հազար զինյալների հետ բախվել է  Մեքսիկայի բնիկների հետ և պարտության է մատնել Ացտեկների կայսրությունը: Այդ պատերազմը սկիզբն էր Մեքսիկայի վրա Իսպանիայի 300-ամյա տիրակալության:

Պիտակ

Մեկնաբանություններ