Mar 26, 2019 13:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավագ անդամը դեմ է տիեզերային ուժերի ձևավորմանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավագ անդամը դեմ է տիեզերային ուժերի ձևավորման մասին նախագահի ծրագրին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Զինված ուժերի ծառայության կոմիտեի նախագահ Ադամ Սմիթը ընդդիմացել է տիեզերային ուժերի ստեղծելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին:

Նա նշել է, որ Թրամփի առաջարկը գերծանր բյուրոկրատիա է առաջացնելու:

Սմթի խոսքերով, նման պլանը պահանջում է «գրեթե անսահման» լիազորություն՝ 7 տարի ժամկետով բյուջե հատկացնել առանց որեւէ պլանի կամ մանրամասն վերլուծության, գործող օրենքները փոխելու համար:

Թրամփը փետրվարին հրահանգել է ԱՄՆ-ի բանակում նոր միավոր ստեղծել՝ տիեզերքում սպառնալիքները դիմագրավելու համար:

Տիեզերային ուժերը, ձևավորվելուց հետո, դրանք հավասարազոր են լինելու բանակին, ռազմաօդային և ռազմածովային ուժերին, սահմանային գվարդիային:

Միջազգային մեծ թվով դաշինքներ արգելում են տիեզերքի ռազմականացումը:

Պիտակ

Մեկնաբանություններ