Apr 18, 2019 23:47 Asia/Tehran
  • 1500 եվրոպացի ահաբեկիչներ վերեդարձել են իրենց երկրները

ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ մոտ 1500 օտարեկրացի ահաբեկիչներ, որոնք ներկա էին Միջին Արևելքում, վերադարձել են Եվրոպա:

Հինգշաբթի օրը կայացած ահաբեկչության դեմ պայքարի թեմայով կոնֆերանսում, Ալեքսեյ Բորտնիկովը հատարարել է,  որ այս ահաբեկիչները, Միջին Արևելքում ներկա 5000 ահաբեկիչների մի մասն են միայն:

Նա հավելել է. «Նրանցից շատերը զինված են և իրենց ղեկավարների կողմից ուղարկվել են Եվրոպա՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով»:

ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայության ղեկավարը հավելել է. «ԻԼԻՊ և Ալ Ղաիդա ահաբեկչական խմբավորումները և դրանց ստորաբաժանումները դեռևս շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել, չնայած Սիրիայում և Իրաքում կրած պարտություններին»:

Ըստ տարբեր զեկույցների, 2013թ ԻԼԻՊ ահաբեկչական խմբին միացել է ավելի քան 1000 գերմանացի, որոնց մեկ երրորդը ներկայումս վերադարձել են իրենց երկիր:

 

 

Մեկնաբանություններ